Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ 7% -ով՝ երեկվա զգալի անկումից հետո |armtimes.com|
11:05 - 10 մարտի, 2020

Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ 7% -ով՝ երեկվա զգալի անկումից հետո |armtimes.com|

armtimes.com: Առեւտրային վերջին տվյալների համաձայն, երեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները բարձրանում են 7%-ով ՝ նախորդ օրվա 24-25% անկումից հետո:

Հայաստանի ժամանակով ժամը 9:00-ի տվյալներով,  Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 7,33% -ով և կազմել 36,88 դոլար մեկ բարելի դիմաց, ապրիլյան WTI ֆյուչերսները ՝ 6,91% -ով, հասնելով մեկ բարելի դիմաց 33.28 դոլարի: Երկուշաբթի օրը գնանշումների անկումը հասել էր 30% -ի: Brent- ի համար դա ամենաուժեղ մեկօրյա անկումն էր ավելի քան 30 տարվա ընթացքում՝ 1991 թվականից ի վեր:

Մեկ օր առաջ նավթի գների կտրուկ անկումը պայմանավորված էր ՕՊԵԿ + երկրների՝ արտադրության շուրջ անորոշության պատճառով, քանի որ ուրբաթ օրը նրանք չէին կարողացել համաձայնության գալ համաձայնագրի որոշ կետեր փոխելու կամ այն երկարաձգելու վերաբերյալ: Խոսքը 2016-ից գործող փաստաթղթի մասին է, որով կարգավորվում էին գները:

Արդյունքում ՝ ապրիլի 1-ից, նախորդ դաշինքի անդամներից ոչ մեկը պարտավորություն չի ունենա նավթի արտադրությունը սահմանափակել, իսկ Սաուդյան Արաբիան, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, հայտարարել է, որ մտադիր է ավելացնել արտադրությունը եւ իջեցնել նավթի գները:

Նավթի շուկայի համար մեկ այլ ռիսկ է մնում աշխարհում կորոնավիրուսի տարածումը, քանի որ հիվանդության հետ կապված կարանտինային միջոցառումները բացասաբար են անդրադառնում արտադրության, զբոսաշրջության եւ մատակարարման ցանցի վրա: Վերլուծաբանները վախենում են, որ կորոնավիրուսը կարող է զսպել գլոբալ տնտեսական աճը, ինչը կազդի նավթի պահանջարկի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել