Պետական պահպանության ենթակա անձանց տրամադրվում են տրանսպորտային միջոցներ, որոնք անվտանգության որոշակի չափանիշների պետք է համապատասխանեն․ վարչապետ |pastinfo.am|
18:40 - 10 մարտի, 2020

Պետական պահպանության ենթակա անձանց տրամադրվում են տրանսպորտային միջոցներ, որոնք անվտանգության որոշակի չափանիշների պետք է համապատասխանեն․ վարչապետ |pastinfo.am|

pastinfo.am: Այսօր առավոտյան թարմ թեմա են գտել, որ ես Երևանից ուղղաթիռով եմ եկել Ագարակ, օրենքի կոպիտ խախտում են գտել, թե պետական տրանսպորտային միջոցով եկել է քարոզարշավի մեկնարկին։ Ինչու՞ եմ եկել պետական մեքենայով որովհետև չեմ կարող չգալ, որովհետև այդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից։ Այս մասին այսօր «այո»-ի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա ներկայացմամբ՝ օրենքը նախատեսում է մի շարք սահմանափակումներ, օրինակ՝ չի կարելի աշխատանքային գործունեության համար տրամադրված միջոցներն օգտագործել քարոզչության համար, դա չի տարածվում, քանի որ մեքենան ոչ թե քարոզչություն, այլ պետական պահպանություն է, որից ինքը չի կարող հրաժարվել։

«Այն ժամանակ, երբ ուղղաթիռով ինչ-որ տեղ եմ գնում կամ ավելի հաճախ երբ չեմ գնում, գրում են, որ այ ուղղաթիռով գնաց այստեղ-այնտեղ։ Ուզում են ցույց տալ, թե ճոխությունների սիրահար եմ։ Եթե վերաձևակերպենք Օստապ Բենդերի խոսքերը, ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց։ Այս մեքենան էլ է ճոխ, բայց ինչու՞ է այսպիսին, որովհետև պետական պահպանության ենթակա անձանց տրամադրվում են տրանսպորտային միջոցներ, որոնք անվտանգության որոշակի չափանիշների պետք է համապատասխանեն»,-ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ ուղղաթիռը պետական սեփականություն է և պարտադիր թռիչքային ժամեր ունի, այսինքն աշխատանքային վիճակում լինելու ու իր արժեքը չկորցնելու համար ժամանակ առ ժամանակ պետք է օգտագործվի։

«Երբ ես այդ ուղղաթիռը չեմ օգտագործում, ժամանակ առ ժամանակ անձնակազմը պետք է այն դատարկ բարձրացնի , աշխատացնի, որպեսզի այն չփչանա, այսինքն` այդ շատ ուշադիր մարդկանց հիմա էլ նյութ եմ տալիս, կարող են ասել, որ առանց վարչապետի այդ ուղղաթիռը պետական բյուջեի հաշվին թռցնում են»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ եթե ուղղաթիռը չաշխատի, ապա դրա պատճառով պետական ունեցվածքն իր գինը կգցի կամ էլ ևս 50 մլն դրամ պետք կգա նորոգելու համար, որ սկսի աշխատել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել