Չկա աշխարհում ուժ, որը մեզ կասի՝ «ձեր քաղաքացին սխալ բան ա որոշել». Նիկոլ Փաշինյան |aysor.am|
19:14 - 10 մարտի, 2020

Չկա աշխարհում ուժ, որը մեզ կասի՝ «ձեր քաղաքացին սխալ բան ա որոշել». Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Կապանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունները հանարքվեի դնելը չի նշանակում անտեսել միջազգային պարտավորությունները, այլ նշանակում է կարևորել սեփական ժողովրդի կամքը:

«Բազմաթիվ «ոչիստներ» ասում էին՝ «եկեք գնանք միջազգային տարբեր ձևերով բացահայտ և ոչ բացահայտ լուծենք», մենք ասեցինք՝ «ո՛չ, էդ խնդիրը մենք կլուծենք մեր ժողովրդի հետ»: Սա չի նշանակում, թե մենք որևէ միջազգային պարտավորությունից հրաժարվում ենք, քավ լիցի, ամեն ինչn ընթացակարգերով արվում է, որտեղ պիտի ճկուն լիենք` կլինենք ու կարծիքներ կհարցնենք, բայց մենք ասում ենք, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, ՀՀ քաղաքացին ինքնիշխան սուբյեկտ է, և երբ ՀՀ քաղաքացին իր կամքն ասի, ամբողջ աշխարհը պիտի հաշվի նստի այդ կամքի հետ: Չկա աշխարհում ուժ, որը մեզ կասի՝ «ձեր քաղաքացին սխալ բան ա որոշել», մեր քաղաքացին չի կարող սխալ բան որոշել, էն, ինչ մեր քաղաքացին կորոշի՝ օրենք է, աներկբա օրենք է: Որևէ ուժ չի կարող կասկածի տակ դնել մեր ժողովրդի ինքնիշխանությունը՝ լինի արևմուքտում, լինի արևելքում, լինի հյուսիում, թե լինի հարավում: Սա 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի շարունակությունն է», - ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ իրենք հարգում են բոլոր միջազգային գործընկերներին.

«Բոլոր հուսալի գործընկների համար կլինենք հուսալի գործընկեր, իսկ ով փորձի խաբել, քցել, դրա պատասխանը կտանք», - ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել