Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում և հանրաքվեի օրը ոստիկանությունում կգործեն թեժ գծեր
20:10 - 10 մարտի, 2020

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում և հանրաքվեի օրը ոստիկանությունում կգործեն թեժ գծեր

Սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի ընթացքում և հանրաքվեի օրը ոստիկանությունում կգործեն թեժ գծեր՝
010 59-07-07, 010 54-69-12 և 010 54-69-14 հեռախոսահամարներով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ապրիլի 4-ին և 5-ին թեժ գծերը կգործեն շուրջօրյա։

Դիտորդական առաքելությունների անգլախոս ներկայացուցիչները կարող են զանգահարել՝
011 56-12-34, 011 52-42-28 հեռախոսահամարներով, իսկ ռուսերենով կգործեն
011 52-03-10, 010 54-00-03 հեռախոսահամարները։

Ցուցակների ճշտգրտման կամ անճշտությունների վերաբերյալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է թեժ գիծ՝ 011 37-02-36 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել