Մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել. Փաշինյան |armenpress.am|
18:52 - 12 մարտի, 2020

Մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել կամ ընդդիմություն բուծել: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (գտնվում է արձակուրդում) սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում Արենիում բնակչության հետ հանդիպմանը:

«Շատերը մտածում են ու ասում, թե այս կառավարությունը մեծ թերություն ունի՝ չունի ընդդիմություն, և կառավարությունը չի որոշել, թե որն է իր ընդդիմությունը: Սա երրորդ հանրապետության մյուս ֆենոմենն է, որը սկիզբ առավ 1998-ից, երբ իշխանությունն իր համար ընդդիմություն է բուծում և սկսում այդ ընդդիմությամբ մոլորեցնել ժողովրդին: Մենք ասում ենք՝ մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել, ընդդիմություն բուծել, որովհետև իրական ընդդիմությունը պետք է ստեղծի ժողովուրդը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ ժամանակին ժողովուրդն է որոշել, որ իրենց քաղաքական ուժն է այդ ընդդիմությունը, ընդ որում այն ընդդիմությունը,  որն ի վիճակի էր առաջնորդել հեղափոխություն:

Փաշինյանը նկատեց՝ իրենք ժողովրդի կողմի ձևավորված իշխանություն լինելուց առաջ, եղել են ժողովրդի կողմից ձևավորված ընդդիմություն: Նա շեշտեց՝ չեն պատրաստվում բուծել ընդդիմություն, քանի որ դա վիրավորական կլինի ժողովրդի համար: «Ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ընդդիմադիր ուժերից որոնք են արժանի լինել ընդդիմություն»,-եզրափակեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել