Դատավորները ևս կանցնեն բարեվարքության ստուգում, ովքեր չեն անցնի, նրանց ցտեսություն կասենք. Փաշինյան |armtimes.com|
19:45 - 12 մարտի, 2020

Դատավորները ևս կանցնեն բարեվարքության ստուգում, ովքեր չեն անցնի, նրանց ցտեսություն կասենք. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 5-ին Հայաստանի ժողովուրդը պետք է գնա ընտրական տեղամասեր եւ արձանագրի, որ ոչ մի ընդհանուր բան չունի գործող Սահմանադրական դատարանի հետ, այդ դատարանին ձայն չի տվել: Այս կոչով ՀՀ վարչապետը դիմեց եղեգնաձորցիներին, ապա հարթակ բարձրացավ:

Փաշինյանի բնորոշմամբ՝ ապրիլի 5-ին «Այո»-ի հաղթանակից հետո Կառավարությունը, ՀՀ նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը պետք է ներկայացնեն ՍԴ դատավորի թեկնածուներ: Սրան, ըստ Փաշինյանի, կհետեւի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգումները, որով կպարզվի՝ ապօրինի գույք կուտակել են, թե ոչ, եւ այլն:

«Որից հետո թեկնածությունը պետք է գնա Ազգային ժողով, այն Ազգային ժողով, որին դուք եք ընտրել: Եվ այն պահին, երբ ԱԺ-ն կընտրի դատավոր, այդ պահից սկսած՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կստանա իր գենետիկ կապը, իր իշխանությունը ժողովրդից»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նույնը կիրականացնեն ամբողջ դատական համակարգում:

Փաշինյանը նշեց, որ գործող դատավորները եւս կանցնեն բարեվարքության ստուգում, եւ ովքեր չեն անցնի այդ բարեվարքության ստուգումները, «մենք նրանց ցտեսություն կասենք եւ կներգրավենք լեգիտիմ միջավայրում նոր դատավորներ, որոնց իշխանությունը կբխի ժողովրդից»:

«Եվ ուրեմն, այս հանրաքվեն ժողովրդի իշխանության հաստատման մասին է: Այո՛, այսօրվա Սահմանադրական դատարանն օկուպացված է, եւ այն օկուպացվել է Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի կողմից»,- ասաց Վարչապետը՝ հավելելով, որ պետք է ազատագրել եւ ժողովրդին վերադարձնել այն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել