Կես ժամվա ընթացքում կլինի հայտարարություն. Փաշինյան |armenpress.am|
20:23 - 12 մարտի, 2020

Կես ժամվա ընթացքում կլինի հայտարարություն. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մարտի 12-ին հրավիրված նիստի հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կես ժամվա ընթացքում կլինի հայտարարություն։ «Հարգելի լրագրողներ, կես ժամվա ընթացքում հայտարարություն կտարածենք»,- ասաց վարչապետը:  

ՔՊ նիստում քննարկվել են նաև կորոնավիրոսւի հետ կապված իրավիճակը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ տեղեկացրեց, որ նիստի ժամանակ մի քանի թեմաներ են քննարկվել, և՛ հանրաքվեի մասին, և՛ կորոնավիրուսի մասին։ Հարցին, թե մանկապարտեզները, դպրոցները փակելու մասին ինչ է որոշվել, պատգամավորը պատասխանեց, որ շտապել պետք չէ, վարչապետը հայտարարություն կանի։ «Ինչ հարց, որ այսօր լրահոսում տեսել եք՝ քննարկել ենք»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել