Ջերմություն կամ այլ սիմպտոմների առկայության դեպքում չստանալ քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի հերթական կուրսը․ «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական ծառայության ղեկավար
10:36 - 14 մարտի, 2020

Ջերմություն կամ այլ սիմպտոմների առկայության դեպքում չստանալ քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի հերթական կուրսը․ «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական ծառայության ղեկավար

«Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական ծառայության ղեկավար Հայկուհի Գյոկչյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․

«Հակաքաղցկեղային բուժում ստացող հիվանդներին՝

1. Խուսափել հասարակական վայրեր այցելելուց.

2. Խուսափել համբուրվելուց, այլ երկրներից ժամանած մարդկանց և սերտ շփումներից ծանոթ- անծանոթների հետ.

3. պահպանել հիգիենայի կանոնները և հաճախակի լվացվել.

4. ջերմություն կամ այլ սիմպտոմների առկայության դեպքում չստանալ քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի հերթական կուրսը՝ թաքցնելով գանգատները.

5. Բարձր ջերմություն , հազ հևոց և այլ գանգատների դեպքում դիմել բուժող բժշկին և առողջապահության նախարարության թեժ գծին 8003 համարով»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել