«Աերոֆլոտը» կկրճատի թռիչքների քանակը դեպի Եվրոպա |armenpress.am|
14:38 - 14 մարտի, 2020

«Աերոֆլոտը» կկրճատի թռիչքների քանակը դեպի Եվրոպա |armenpress.am|

armenpress.am: Ռուսական խոշոր ավիաընկերությունը` «Աերոֆլոտ»-ը կրճատում է դեպի Եվրոպա թռիչքների քանակը: Այս մասին հայտարարված է ընկերության պաշտոնական կայքում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանը մարտի 16-ից սահմանափակում է չվերթները Եվրոպական միության, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ: Մինչ այդ սահմանափակվել էին չվերթները Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի հետ:

Հաղորդագրությունում ասվում է, որ «Աերոֆլոտ»-ը փոփոխություններ կմտցնի Մոսկվայից դեպի Եվրոպա թռիչքային ծրագրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել