Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան |tert.am|
15:41 - 14 մարտի, 2020

Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան |tert.am|

tert.am: «Զվարթնոց» օդանավակայանը նորմալ հունով աշխատում է, բայց կան որոշակի չեղարկված չվերթներ: Այս մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

« «Qatar Airways» ընկերությունը չեղարկել է Դոհա-Երևան չվերթը, «Բելավիա» ընկերությունը՝  Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Երևան-Դուբայ,  «Ryanair» ընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ և «Pegas Fly» ընկերությունը ևս չվերթ է չեղարկել»,-մանրամասնեց նա:

Օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել