Չինացի գիտնականները նկարագրել են երեխաների մոտ կորոնավիրուսի ընթացքը |panarmenian.net|
13:06 - 15 մարտի, 2020

Չինացի գիտնականները նկարագրել են երեխաների մոտ կորոնավիրուսի ընթացքը |panarmenian.net|

panarmenian.net: Երեխաներն ավելի հազվադեպ են հիվանդանում COVID-19 կորոնավիրուսային վարակով՝ մեծահասակներին հատուկ ախտանիշներից շատերը նրանց մոտ չեն արտահայտվում։ Սակայն, ըստ չինացի գիտնականների` վիրուսի ՌՆԹ-ն ավելի երկար է հայտնաբերվում նրանց արտաթորանքում, գրում է nplus1.ru-ն՝ Nature Medicine-ին հղումով։

Գիտնականները կարծում են նաև` քանի որ ախտանիշերը երեխաների մոտ շատ թույլ են արտահայտված և համակարգչային տոմոգրաֆիան նաև թոքաբորբ չի հայտնաբերել շատ դեպքերում, ապա, հավանաբար, երեխաների շրջանում հիվանդացության շատ դեպքեր ուղղակի չեն բացահայտվել։

Երեխաների շրջանում հիվանդացությունն ու մահացությունը ցածր է։

Գուանչժոուի Բժշկական համալսարանի աշխատակիցները Սիտանգ Գոնգի ղեկավարութամբ 745 երեխայի և 3174 մեծահասակի տվյալներ են մշակել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել