Հայաստանի համայնքներից հինգում ՏԻՄ ընտրություններ են. ԿԸՀ-ից նշում են, որ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ չունեն
 |tert.am|
15:52 - 15 մարտի, 2020

Հայաստանի համայնքներից հինգում ՏԻՄ ընտրություններ են. ԿԸՀ-ից նշում են, որ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ չունեն |tert.am|

tert.am: այաստանի համայնքներից հինգում այսօր ՏԻՄ ընտրություններ են:

Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետական, Տոֆաշեն համայնքներում հերթական, իսկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են:

ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը նշեց․ «ԿԸՀ կողմից ընտրությունները կամ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ առկա չէ, այսինքն՝ ԿԸՀ-ն չի կարող դադարեցնել քվեարկությունը կամ ընտրությունների ընթացքը»։

Հերմինե Հարությունյանը նշեց, որ բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներն ապահովվել են ախտահանող նյութերով, հատուկ միջոցներով, որ ախտահանվեն քվեարկության սենյակները, ինչպես նաև ցուցումներ են տրվել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին՝ քվեարկության սենյակում միաժամանակ շատ ընտրողներ չլինեն, լինեն մինչև երեք ընտրող, նաև ցուցում է տրվել հնարավորության դեպքում՝ որ քվեարկության սենյակից դուրս աշխատեն այնպես անել, որ հերթեր կամ մարդկանց կուտակումներ չգոյանան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել