Դատարանը մերժել է «Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը |armtimes.com|
12:57 - 16 մարտի, 2020

Դատարանը մերժել է «Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը |armtimes.com|

armtimes.com: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվի:

Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է կալանավորման որոշման դեմ իր բողոքը:

Հարցին՝ Վճռաբեկ բողոք ներկայացվե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ սպասում է նշանակված դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներին. դրանց վերաբերյալ նա դեռեւս տեղեկություն չունի:

Հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա՝ վնասազերծվել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել