Հանրապետության տարածքում այսօրվանից ջերմաստիճանը կնվազի 12-14 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
16:03 - 16 մարտի, 2020

Հանրապետության տարածքում այսօրվանից ջերմաստիճանը կնվազի 12-14 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ մարտի 13-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ի շրջանների զգալի մասում, 15-ի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 13-ի և 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում են տեղումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել