hetq.am: Կորոնավիրուսի տարածման զուգընթաց՝ դեղատնային ցանցերում քչանում են որոշ կանխարգելիչ միջոցներ։ Մասնավորապես՝ բժշկական դիմակները, բժշկական սպիրտն ու ալկոգելը։ Մենք փորձեցինք ճշտել՝ որ դեղատներում և ինչ արժեքով հիմա կարելի է դրանցից ձեռք բերել։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել Էջմիածնի դեղատներին։
Պարզվեց, որ դիմակները 10-15 անգամ թանկացել էն, դժվարացել է նաև դրանք գտնելը։ Որոշ դեղատնային ցանցերում էլ բացակայում է բժշկական սպիրտը և հայտնի չէ՝ երբ կլինի։
Համեմատաբար լավ էր վիճակը ալկոգելերի մասով․ բացի դեղատներից, դրանք կարելի է գնել նաև սովորական խանութներում։
Այս պահի դրությամբ՝ Հայաստանոմ գրանցվել է կորոնավիրուսի 30 դեպք, որից 1-ը բուժվել է, 2-ի մոտ կա թոքաբորբ։ Մի քանի հարյուր մարդ մեկուսացված է։ Դեպքերի 20 համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի բնակչի հետ։
Երեկվանից Էջմիածին քաղաքից ելքերը սահմանափակվել են, դրվել՝ անցակետեր։
Կանխարգելիչ միջոցներից Էջմիածնի դեղատներում բժշկական դիմակ կարելի է գտնել միայն «Ալֆա-Ֆարմ» դեղատներից մեկում՝ հատը՝ 250 դրամով։ Այն 5-12 անգամ թանկացել է․ նախկինում դիմակն արժեր 20-50 դրամ։
Երևանում նույն դեղատնային ցանցերում դիմակները երեկ վաճառվում էին 300 դրամով։ «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցում դիմակները բավականին շատ կան։
Էջմիծանի «Ալֆա-Ֆարմ»-ի որոշ դեղատներում, ինչպես և Երևանում, կարելի է գտնել ալկոգելեր, բայց դրանք ևս սակավաթիվ են։
Որպես ախտահանիչ միջոց՝ խորհուրդ է տրվում տանն ունենալ նաև բժշկական սպիրտ։ Բացի այդ, գլիցերինի հետ խառնելով՝ կարելի է ալկոգել պատրաստել։
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)