COVID19 վիրուսի կանխարգելման և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունն ստիպված է դադարեցնել իր կանոնավոր չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ միչև ս․թ․ ապրիլի 19-ը։ Նման հայտարարություն է առկա ընկերության ֆեյսբուքի էջում: Ըստ դրա, հաշվի առնելով Եգիպտոսի Կառավարության որոշումը՝ փակել օդային տարածքը մարտի 19-ից 31-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը և Air Cairo ավիաընկերությունը որոշում են կայացրել հավելյալ թռիչքով 19․03․20-ին դեպի ՀՀ տեղափոխել այն ուղևորներին, որոնք մեկնել են Air Cairo ավիաընկերությամբ։
«Նշենք, որ ս․թ․ մարտի 22-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում ըստ նախատեսված չվացուցակի թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն՝ ս․թ․ դեկտեմբերի 20-ը ներառյալ, ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում»,-ասված է հայտարարության մեջ։
comment.count (0)