Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է բքի պատճառով. կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա
12:10 - 18 մարտի, 2020

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է բքի պատճառով. կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 11:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք ) փակ է. կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները:

Տավուշի մարզում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Աշոցք, Ամասիա գյուղերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյան, Ամասիա, Կարմրավան գյուղերում բուք է:

Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել