Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով
12:44 - 18 մարտի, 2020

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա հետ համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը և 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել