Եվրատեսիլ 2020 մրցույթը չեղարկվում է
18:12 - 18 մարտի, 2020

Եվրատեսիլ 2020 մրցույթը չեղարկվում է

Շատ մեծ ափսոսանքով ստիպված ենք հայտարարել, որ 2020թ Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթը չեղարկվում է։ Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք կիրառեցինք մի քանի այլընտարնաքային տարբերակ, որպեսզի Եվրատեսիլ երգի մրցույթի աշխատանքները շարունակվեն։


Այնուամենայնիվ, Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև մասնակից պետություններին հեռարձակողների կառավարությունների ու Նիդեռլանդների իշխանությունների կողմից մշակված և ներդրված սահմանափակումները ստիպեցին Եվրոպայի հեռարձակողների միությանը կայացնել դժվար որոշում, կասեցնել ուղիղ եթերով հեռաձարակվող միջոցառման աշխատանքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ կազմակերպիչների՝ որոշման հիմքում ընկած է կատարողների, աշխատակիցների, երկրպագուների ու հյուրերի առողջությունը, ինչպես նաև իրավիճակը Նիդերլանդներում, Եվրոպայում ու աշխարհում։

«Մենք շատ հպարտ ենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթը միավորում էր ունկնդիրներին ամեն տարի առանց ընդհատումների վերջին 64 տարվա ընթացքում, ու մենք, ինչպես նաև ձեզնից միլիոնավորներն աշխարհի բոլոր անկյուններում, չափազանց տխուր ենք, որ միջոցառումը չի կայանա այս տարվա մայիսին»,- նշվում է հրապարակված տեքստում։ 

Ասվում է նաև, որ Եվրոպական հեռարձակողների միությունը Նիդեռլանդների ազգային հեռարձակողների՝ NPO, NOS, AVROTROS  ու Ռոտերդամի իշխանությունների հետ միասին կշարունակի քննարկել 2021թ․ Ռոտերդամում մրցույթը կազմակերպելու հնարավորությունը․ «Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որվքե ներգրավված էին 2020թ․ Եվրատեսիլի կազմակերպման գործընթացի մեջ։ Ցավոք սրտի, դա դարձել է անհնար մեզանից կախում չունեցող հանգամանքերի պատճառով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել