Ռումինիայում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ  |armenpress.am|
22:12 - 19 մարտի, 2020

Ռումինիայում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվել է 231 հազար 362 մարդ: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը 9 հազար 391 է, ապաքինվել է 86 հազար 261 անձ։ Կորոնավիրուսը տարածում է գտել աշխարհի 177 երկրներում և տարածքներում։

Ռումինիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 17 քաղաքացու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 277-ի:  Ռումինիայի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերն արձանագրվել են 19-67 տարեկան անձանց շրջանում: Պացիենտների ընդհանուր վիճակը լավ է: Ռումինիայի տարածքում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ կամ բժիշկների հսկողության տակ: Երկրում կորոնավիրուսի 4973 թեստավորում է կատարվել, որոնցից 4696-ով կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Ուզբեկստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 5 քաղաքացու մոտ, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Ուզբեսկտանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայից Ուզբեկստան ժամանած մի քաղաքացու մոտ, վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել են նաև նրա երեք հարազատները: Նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ստամբուլից և Լոնդոնից Ուզբեկստան ժամանած երկու քաղաքացու մոտ: Վարակված բոլոր 5 քաղաքացիները գտնվում են բժիշկների խիստ հսկողության ներքո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել