Խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց՝ հաշվի առնելով մի շարք երկրներում համաճարակային լարված իրավիճակը․ Արցախի ԱԳՆ
17:21 - 20 մարտի, 2020

Խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց՝ հաշվի առնելով մի շարք երկրներում համաճարակային լարված իրավիճակը․ Արցախի ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման պատճառով օտարերկրա պետություններում գործող սահմանափակումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետություն վարակի տարածումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներով՝ գործում են հետևյալ սահմանափակումները՝

Օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի հետ կապված

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների միջոցով սահմանափակված է նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ Հանրապետություն նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրերի տրամադրումը,

Սահմանափակված է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախի Հանրապետություն՝ բացառությամբ Արցախի Հանրապետության իշխանություների կողմից նախատեսված բացառիկ դեպքերի։

Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք՝

Խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց՝ հաշվի առնելով մի շարք երկրներում համաճարակային լարված իրավիճակը, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող քայլերի համատեքստում տարբեր երկրների կողմից կիրառվող տարբեր սահմանափակումները :

Ներկայումս արտերկրում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի և/կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, իսկ հայրենիք վերադառնալիս նախապես ստուգել տարանցիկ երկրներով ՀՀ ժամանման չվերթների հասանելիությունը։
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա պարտադիր ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում): Իտալիայից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար գործելու է 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ։

Օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված գործող սահմանափակումների վերաբերյալ տեղեկացնում ենք նաև, որ փակ է՝

ՀՀ և ՌԴ միջև օդային սահմանը՝ մինչև 2020թ. մայիսի 1-ը։ Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող ՀՀ, Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց։

ՀՀ և Վրաստանի սահմանը։ Ըստ Վրաստանի կառավարության որոշման` մինչև 2020 թ. ապրիլի 1-ն արգելվում է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստանի տարածք: ՀՀ և ԱՀ քաղաքացիների համար Վրաստան մուտքն արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով և նաև օդային ու ծովային ճանապարհներով)։ Սահմանափակումը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։

ՀՀ-ԻԻՀ սահմանը։ Սահմանափակումը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։

Կոնտակտային տվյալներ՝

ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժին

Հեռ․՝ (+374 47) 94 14 18
Էլ. փոստ՝ consular[@]mfa.nkr.am»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել