Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլի» առևտրականներն ահազանգում են, որ  փակ տաղավարների համար վարձավճար են պահանջում.  փոխտնօրենը հերքում է
 |factor.am|
18:14 - 20 մարտի, 2020

Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլի» առևտրականներն ահազանգում են, որ  փակ տաղավարների համար վարձավճար են պահանջում.  փոխտնօրենը հերքում է |factor.am|

factor.am: Երկրում համաճարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում  խոշոր գործարարները փոքր ու միջին տնտեսվարողների համար անհարմարություններ են ստեղծում:  ԲՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի քանի առևտրականներից ահազագ է ստացվել, որ մոլը պաշտոնապես չի հայտարարում փակվելու մասին:

«Խնդիրն այն  է, որ ամբողջ մոլերը փակված են, բայց այստեղ փակ չի: Ժողովուրդն ասում է, որ պետք չի բացել, տնօրինությունից պատասխանում են՝ չեք ուզում՝ գնացեք ձեր տներով, մենք աշխատելու ենք, ով չի ուզում՝ կարող է փակի գնա: Փոխտնօրենն առավոտից շրջում է, ասում է: Ոչ մեկ չկա, միայն վաճառականներն են, բայց կեսը հավաքվեցին-գնացին: Բոլոր առևտրականներն էլ ասում են՝ հայտարարեք, որ փակվում ենք»,- ասացին մեզ դիմած առևտրականները:

Ահազանգած վաճառականները նաև նշեցին, որ եթե ինքնակամ փակեն տաղավարները և գնան, ապա այդ դեպքում ստիպված են լինելու վճարել տաղավարների ամսավճարը:
Նրանց խոսքով՝ վարձավճարները մեկ ամսվա համար տատանվում են 100-150 հազար դրամի սահմաններում:

Խնդրի շուրջ պարզաբանում խնդրեցինք «Առինջ մոլի» փոխտնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանից: Նա մեր զրույցի ընթացքում այդպես  էլ չհաստատեց, որ համաճարակով  պայմանավորված՝ տաղավարները հարկադիր փակած առևտրականները կազատվեն ամսավճարից: Արմեն Ներսիսյանի հետ զրույցը  ներկայացում ենք ստորև.

-Պարոն Ներսիսյան, ահազանգ ենք ստացել «Առինջ մոլ»-ի մի շարք առևտրականներից, որ տնօրինությունը պաշտոնապես չի հայտարարում մոլը փակելու մասին, իսկ նրանք, ովքեր ինքնակամ են որոշել փակել իրենց տաղավարները,  պարտադրված են տեղի վարձավճար տալ: Ինչպե՞ս կպարզաբանեք:

-Սուտ տեղեկություն է դա: Բաժանվել են երկու խմբի՝ մի մասն ասում է, որ ուզում ենք աշխատել,  տանը չենք կարող պարապ նստել: Մի մասն էլ՝ 20-25 տոկոսը, ասում են, որ չենք ուզում աշխատել: Մենք էլ ասում ենք, որ կամքը ձերն է, չեք ուզում՝ գնացեք տուն: Մնացողներին էլ ասում ենք, որ հիգիենայի կանոնները պահպանել ենք, դեզինֆեկցիա ենք արել: Պաշտպանվեք, ոնց պետությունն է ասում, այդպես էլ մենք:

–Նրանք, ովքեր ինքնակամ փակում են խանութները և գնում, պետք է վճարե՞ն տաղավարի ամսավճարը, թե՞ ոչ:

-Ես չեմ հասկանում Ձեր ասածի իմաստն ինչում է կայանում: Դա ինչ հարց է՝ պետք է վճարի: Եթե մեծ խնդիր դառնա, պետք է վերանայենք:

–Եթե Երևանի խոշոր մոլերը փակվել են, «Առինջ մոլ»-ն ինչո՞ւ չի փակվում և առևտրականներին չի ընդառաջում մեկ ամսվա համար վճարումներ չկատարելու հարցում:

-Առևտրով զբաղվողները մի երկու կոպեկ փող ունեն, իսկ խեղճ աշխատողն ինչ անի, եթե չաշխատի: Պետականորեն հայտարարվե՞լ է կարանտին, որ ընդհանրապես տանից չպետք է դուրս գալ, հարկերն է նվազեցվա՞ծ: Լսե՞լ եք, որ մարդկանց ասել են՝ հարկերը կարող են չվճարել: Պետականորեն ասել են, որ փոքր ու միջին ձեռներեցներից հարկ չեն վերցնելո՞ւ:

Ավելին՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել