Վիեննայից Երևան է ժամանել 14 ՀՀ քաղաքացի․ Քաղավիացիայի կոմիտե
10:13 - 21 մարտի, 2020

Վիեննայից Երևան է ժամանել 14 ՀՀ քաղաքացի․ Քաղավիացիայի կոմիտե

Ս. թ մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն։

«Տեղեկացնում ենք, որ Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք շնորհավորել մեր նոր գործընկերներին առաջին չվերթի կապակցությամբ»,- ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել