Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20 (թարմացվող)
20:12 - 21 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20 (թարմացվող)

19:43- Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի վարակով 49-րդ դեպքը: Տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում: Ներկայումս կարանտինում է 1966 մարդ,  259-ը ստացիոնար բուժում է անցնում: Ապաքինվել է մեկը: |aliq.ge|

 

19:40- Այս տարի Ցյուրիխում ու Լոզանում կայանալիք հոկեյի աշխարհի առաջնությունը տեղի չի ունենալու կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

 

19:26- WhatsApp հավելվածում գործարկվել է պաշտոնական ալիք, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից պատասխանելու է մարդկանց հարցերին։ Այն նաև ամենօրյա թարմ տեղեկություններ է տրամադրելու վարակի տարածման վերաբերյալ։ |factor.am|

 

18:42- Ղրղզստանը, նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, երկրում արտակարգ դրություն է հայտարարում :

 

17։44- Կորոնավիրուսով վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 276 հազարը: Մահացածների թիվն անցնում է 11 հազարը: Մարտի 21-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում՝ անցնելով 91 հազարը. մարտի 20-ի երեկոյան այդ թիվը 88 հազար էր: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

17։12- Մենք աշխատում ենք աշխարհի գիտնականների հետ, ու մեր աշխտանքի նպատակներից մեկն է պատվաստանյութի ստեղծման գործընթացի արագացումը։ Այժմ մոտ 20 տարբեր պատվաստանյութ է մշակվում COVID-19-ի դեմ, առաջին լաբորատոր փորձարկումները սկսել են վիրուսի գենի սեկվենցիայից մոտ 60 օր անց։[ ԱՀԿ Արտակարգ իրավիճակների խորագրերի ղեկավար Մարիա Վան Կերխովե]

 

15։53- Արտակարգ դրությունը, որը հայտարարվել է ամբողջ երկրի մասշտաբով, չի վերաբերի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի։ [Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա] | aliq.ge|

14։58- Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված մահվան թիվը կազմել է 123` ընդհանուր կազմելով 1556։ Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանպուրը: [news.am]

14։35-Իսրայելի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Շաար Զեդեք» բժշկական կենտրոնում այսօր ցերեկը մահացել է մոտ մեկ շաբաթ առաջ հոսպիտալացված, կորոնավիրուսով ախտորոշված 88-ամյա մի հիվանդ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիվանդը հոսպիտալացվել էր շատ ծանր վիճակում ու ուներ ուղեկցող մի շարք խրոնիկ ծանր հիվանդություններ։

Սա կորոնավիրուսից մահվան առաջին գրանցված դեպքն է Իսրայելի տարածքում։

14։ 32-Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց: Այս մասին հայտնեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը: |aliq.ge|

11։02- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը առավոտյան ժամը 10:30-ի դրությամբ ավելացել է 3-ով` հասնելով 47-ի: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 անձ: Կարանտինային ռեժիմում է գտնվում 1966 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 259 պացիենտ: [aliq.ge]

10։17- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյալները մարտի 20-ի դրությամբ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ Կենտրոնը գտնվում է ԱՄՆ Առողջապահության ու հանրային ծառայությունների կենտրոնի ենթակայության ներքո։ 
Գրանցված դեպքեր՝ 15 219
Մահացության դեպքեր՝ 201
Վարչական տարածքներ՝ 54, դրանք են՝ 50 նահանգ, Կոլումբիայի վարչական տարածք, Պուերտո Ռիկո, Գուամ, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ։

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 21.03.20

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել