Հայկական կարմիր խաչը սննդի և հիգիենայի մեկամսյա և եռամսյա  փաթեթներ կտրամադրի 1400 քաղաքացիների
15:00 - 22 մարտի, 2020

Հայկական կարմիր խաչը սննդի և հիգիենայի մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի 1400 քաղաքացիների

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա  փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, շահառուները, հիմնականում, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարաններում բնակվող անձինք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել