Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է

Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է
18:09 - 23 մարտի, 2020

Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է

Հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք արդեն թույլատրվում է: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ թեև Վրաստանից խոստացել էին անցակետը բացել 21:00-ին, սակայն այն 17:00-ի դրությամբ արդեն բաց է:

Մուտքը Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։ Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)»։

Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է նաև վրացական կողմից դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել