Իսպանիայում կորոնավիրուսից 462 մարդ է մահացել վերջին մեկ օրում. El Pais
 |tert.am|
19:45 - 23 մարտի, 2020

Իսպանիայում կորոնավիրուսից 462 մարդ է մահացել վերջին մեկ օրում. El Pais |tert.am|

tert.am: Իսպանիայում կորոնավիրուսից 462 մարդ է մահացել վերջին մեկ օրում, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել երկրի համար համաճարակի բռնկման օրվանից ի վեր:

Ինչպես հաղորդում է El Pais-ը, երկրում վարակակիրների թիվը ներկա պահին կազմում է 30 089 մարդ. վերջի մեկ օրում հիվանդների թիվն ավելացել է 16 տոկոսով: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում 2355 մարդ է գտնվում, 3555 մարդ ապաքինվել է:

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2182-ի: Իսպանիան  երկրորդ ամենատուժած երկիրն է Եվրոպայում՝ Իտալիայից հետո:

«Մենք հետևում ենք վերջին 3-5 օրում հիվանդանոցներում ծանրաբեռնվածության աճին: Գագաթնակետին, հավանաբար, կհասնենք այս շաբաթ»,- ասել է արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող Ֆերնանդո Սիմոնը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել