armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նիստերին առողջական և տարիքային խոցելու խմբում գտնվելու պատճառով չներկայացող պատգամավորների բացակայություններն արտակարգ դրության օրերին հարգելի կհամարվեն:
Այս մասին մարտի այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«ԱԺ նախագահը երեկ Ազգային ժողովի խորհրդի նիստում հայտարարեց, որ այն անձինք, որոնք գտնվում են խոցելի խմբում՝ օրինակ 60-ից բարձր տարիքի են, վատառողջ են, հղի են կամ ունեն որոշակի խրոնիկ հիվանդություններ, նրանց բացակայությունները հարգելի են համարվելու»,- ասաց Մակունցը:
Լիլիթ Մակունցը նշեց, որ կան պատգամավորներ, որոնք մի փոքր վատառողջ են եղել, տեղեկացրել են այդ մասին և ներկա չեն գտնվում նիստին:
comment.count (0)