Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի № Ց/32-2020 ցուցումով սահմանվել են բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ։
Պարետի ցուցման մեջ նշված է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝
- Բանկ ներկայանալու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կենսաթոշակառուի (նպաստառուի) համար այդ ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.
- Կենսաթոշակ, խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և չաշխատող անձի մայրության նպաստ նշանակելու, կենսաթոշակ և խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակ և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում այդ դիմումը ներկայացնելու ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.
- Հաշմանդամության ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում հաշմանդամության ժամկետը սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը.
- Ընտանիքի փաստագրման ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում դիմելու (փաստագրվելու) ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.
- 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարել (վճարման ծառայությունները մատուցել) բացառապես շահառուի բնակության վայրի հասցեում․
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻՆ
- Բանկերին տեղեկացնել սույն ցուցումի 1-ին կետի մասին՝ ապահովելով նաև բանկերի կողմից կարճ հաղորդագրության (sms հաղորդագրությունների) միջոցով կենսաթոշակառուների իրազեկումը բանկ ներկայանալու նոր՝ երկարաձգված ժամկետի մասին։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ
- Սույն ցուցումի մասին տեղեկացնել կենսաթոշակ և նպաստ նշանակող մարմիններին՝ միջոցներ ձեռնարկելով 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսների կենսաթոշակների և նպաստների վճարման անխափան ընթացքն ապահովելու ուղղությամբ»:
comment.count (0)