Ինչ է պետք իմանալ տեղաշարժի սահմանափակումների մասին
21:19 - 24 մարտի, 2020

Ինչ է պետք իմանալ տեղաշարժի սահմանափակումների մասին

Սահմանված տեղեկությունները պարունակող գրության (նկարում) և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում մարդկանց ազատ տեղաշարժվելու սահմանափակումների բացառություններն են․

  • չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը,

  • պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունները,

  • բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով դուրս գալը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել