Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է գտնվում |azatutyun.am|
10:23 - 25 մարտի, 2020

Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է գտնվում |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի բնակչության մեկ երրորդը կարանտինի մեջ է գտնվում: Համաճարակի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 19 հազարի, վարակված է մոտ 423 հազար մարդ:

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` այժմ ավելի քան 2,6 միլիարդ մարդ աշխարհի տասնյակ երկրներում գտնվում է կարանտինի մեջ: Հնդկաստանը հայտարարեց երեքշաբաթյա խիստ կարանտինի մասին 1,3 միլիարդ մարդու համար:

Եվրոպայում զոհերի թվով առաջինը շարունակում է մնալ Իտալիան. այնտեղ արդեն մահացել է մոտ 7 հազար մարդ: Իտալիայից հիվանդներին սկսել են ընդունել Գերմանիայի հիվանդանոցները, նրանց տեղափոխում են օդային ճանապարհով: Գերմանացի բժիշկները հույս ունեն այնպիսի փորձ ձեռք բերել, որը հետո նրանց կարող է անհրաժեշտ լինել: Այժմ Գերմանիայում մոտ 33 հազար մարդ է վարակված, մահացել է 157 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել