Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի կազմում է
 |news.am|
00:15 - 28 մարտի, 2020

Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի կազմում է |news.am|

news.am: Հյուսիսային Մակեդոնիան դարձել է ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը, մարտի 30-ին երկրի դրոշը կբարձրացվի Բրյուսելում միության գլխավոր գրասենյակի վերեւում: Այդ մասին ասվում է ուրբաթ Պետդեպարտամենտի տարածած՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«2020 թվականի մարտի 27-ին ԱՄՆ-ը, որպես պայմանագրի ավանդապահ, ստացել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու մասին փաստաթուղթը, որի արդյունքում Հյուսիսային Մակեդոնիան դառնում է ՆԱՏՕ-ի 30-րդ դաշնակիցը: Մարտի 30-ին Հյուսիսային Մակեդոնիայի դրոշն առաջին անգամ կբարձրացվի ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի շենքի վրա»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել