Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցողը ութերորդն է՝ 100.000-ից ավելի մարդ |1lurer.am|
14:47 - 30 մարտի, 2020

Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցողը ութերորդն է՝ 100.000-ից ավելի մարդ |1lurer.am|

1lurer.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասուլիսում ներկայացրեց, որ Կառավարությունն այսօր հաստատեց ևս երեք միջոցառում, որոնք կիրագործվեն ապրիլի 1-ի, 2-ի, 9-ի վերջնաժամկետներով: Փոխվարչապետն անդրադարձավ ձեռնարկված բոլոր ութ միջոցառումներին: Արդյունքում՝ այսօրվա լրամշակումներով միջոցառումների վերաբերյալ որոշումները, հրապարակելուց հետո, կլինեն 8-ը: Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցող գործիքը ութերորդն է: Շահառուների թիվը գերազանցում է 100.000-ը: Թիվը հստակ է, որովհետև շահառու կարող են լինել այն անձինք, որոնք պաշտոնապես ձևակերպված աշխատողներ են: Մյուս ծրագրերի շահառուների քանակը կհրապարակեն մոնիտորինգի և ընթացքը գնահատելու արդյունքում: 

Գրիգորյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև աշխարհում գազի գնի նկատելի փոփոխությանը: Նշեց, որ դա կհանգեցնի նաև էներգակիրների գների փոփոխման, և անգամ նվազման:

«Մենք մեր դիրքերը պետք է վերագնահատենք և հասկանանք, բայց պետք է հաշվի առնել, որ նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ գնումն իրականացվում է լողացող բանաձևով: Մեր դեպքում բանաձև չէ, այլ ֆիքսված գին է, որը որոշ դեպքերում տալիս է արդյունքներ, որոշ դեպքերում՝ ոչ այնքան: Մենք պետք է վերլուծություններ անենք, միջինացնենք,  և եթե հասկանանք, որ այս իրավիճակը երկար է տևելու պետք է մտածենք բանաձևային գնի տարբերակի մասին: Մեկ շաբաթանոց կամ մեկամսյա կտրվածքով գնի անկման հիման վրա որոշում կայացնել, որ ֆիքսված գնից տեղափոխվում ենք բանաձևայինի, կարծում եմ՝ սխալ կլինի»,- ասաց փոխվարչապետը՝ չբացառելով, որ, ամեն դեպքում, նման քննարկում կնախաձեռնվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել