armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբին անդրադարձավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին և նշեց, որ դրա վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ: Վարչապետն ընդգծեց, որ պատերազմը տվել է հարցերից ամենակարևորի պատասխանը:
«Իսկ հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանո՞վ է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի զինվորները, իհարկե, ոչ միայն նրանք, դարձան անօրինակ սխրանքների օրինակներ, սրանով ի վերջո պատասխանելով հարցերից ամենակարևորին: Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
comment.count (0)