pastinfo.am: Երկրում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո առ այսօր ՔԿՀ-ներից ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 58 կալանավոր՝ վարույթն իրականացնող մարմինների կողմից նրանց խափանման միջոցները փոխելու արդյունքում: Այս մասին հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նրա փոխանցմամբ՝ մարտի 16-ից մինչև մարտի 31-ն ազատ է արձակվել 40, իսկ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում 18 կալանավորված անձ: Վարույթն իրականացնող մարմինների կողմից խափանման միջոցները փոփոխվելու հիմքերը եղել են տարբեր։
ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարականի համաձայն՝ պետք է վերանայվեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը:
comment.count (0)