Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար․ Արայիկ Հարությունյան
20:17 - 06 ապրիլի, 2020

Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար․ Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ուսանողների վարձավճարների հետ․

«Կրկին դիմում եմ ուսանողներին: Գիտեմ, որ այս օրերին ուսանողների մի մասը վարձավճարների խնդիրներ ունեն, և արդեն տեղեկացրել եմ, որ դիմել եմ ռեկտորներին արտակարգ դրության ժամանակահատվածում վարձավճարները չգանձելու բոլոր նրանցից, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ: Իսկ Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար:

Բայց, կուզեմ դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր այս պահին կարող են վարձավճարները մուծել: Շատ կարևոր է, որ դուք չհետաձգեք վճարումը և անեք դա հիմա, որպեսզի բուհերը չունենան ֆինանսական խնդիրներ: Չէ՞ որ դասախոսները հիմա էլ կատարում են իրենց պարտքը և դասավանդում են:

Շնորհակալություն ռեկտորներին համագործակցության համար, ինչպես նաև ուսանողներին՝ կոչիս արձագանքելու և վճարումները չհետաձգելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել