ԼՀԿ-ն նախագիծ է ներկայացրել, որով չեղյալ կհամարվեն Երևանի ավագանու նիստերին լրատվամիջոցների մասնակցության սահմանափակումները |tert.am|
12:23 - 03 հունիսի, 2019

ԼՀԿ-ն նախագիծ է ներկայացրել, որով չեղյալ կհամարվեն Երևանի ավագանու նիստերին լրատվամիջոցների մասնակցության սահմանափակումները |tert.am|

tert.am։ ԱԺ-ում քննարկման ներկայացվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԼՀԿ խմբակցության կողմից։

Հիմնական զեկուցող ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ նախագիծը ներկայացվել է «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի հետ միասին։

Անի Սամսոնյանն ասաց, որ նախագիծն ունի իր նախապատմությունը. երբ 2018թ-ի փետրվարին Երևանի ավագանիում տեղի ունեցավ հայտնի կոյուղաջրերի միջադեպը, որի ընթացում տեղի ունեցան իր խոսքով արատավոր երևույթներ։ Դրանից հետո քաղաքապետը որոշեց նախագիծ ներկայացնել, որը սահմանափակում էր լրատվամիջոցների մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին։

Ըստ պատգամավորի՝ դրանից հետո ԼՀԿ-ն որոշեց ներկայացնել երեք նախագիծ, որոնք չեղյալ կհամարեին այդ սահմանափակումները։

Ըստ նրա, թեև որոշվել էր ապահովել նիստերի ուղիղ հեռարձակում, ցանկացած պահի ցանկացած միջամտությամբ լրագրողները կարող են զրկվել նիստերում տեղի ունեցած իրադարձություններից։ «Բացի այդ, քանի որ լրագրողական աշխատանքը նաև ստեղծագործական աշխատանք է, լրագրողները զրկվում էին ունենալ իրենց բացառիկ տեսանյութերը, մենք մտածում էինք, որ սա սահմանափակում է լրագրողի աշխատանքի համար»,-ասաց նա։

Անի Սամսոնյանը նշեց, որ իրենք առաջարկում են, որ այդ դրույթները չեղյալ համարվել և բացի այդ հանել Երևանի ավագանիում և քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրումը, որովհետև այն հակասում էր ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել