Կենտրոնական Բանկի նախագահը պարզաբանել է, թե ինչու  ՌԴ-ից ու Ղազախստանից Հայաստան դրամական փոխանցումներ չեն գալիս |news.am|
14:00 - 03 հունիսի, 2019

Կենտրոնական Բանկի նախագահը պարզաբանել է, թե ինչու ՌԴ-ից ու Ղազախստանից Հայաստան դրամական փոխանցումներ չեն գալիս |news.am|

news.am։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանից ու Ղազախստանից փոխանցումներ չեն գալիս Հայաստան:

«Մենք ստուգել ենք այդ տեղեկությունները, դրանք կապված են իրենց բանկային համակարգի հետ: Խնդրել ենք մեր գործընկերներին, եթե այդպիսի դեպքեր լինեն, տեղեկացնեն, խնդրում ենք քաղաքացիներին՝ առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին՝ այն բանկերին, որ փոխանցում չեն անում:

Ակնհայտ է, որ ՀՀ-ում որեւէ խոչընդոտ չկա փող ընդունելու հարցում: Փոխանցում չանելն անհասկանալի է, որքանով մենք պարզել ենք, նման խնդիր չկա: Հնարավոր է փողերի լվացման հետ կապված խնդիրներ լինեն եւ այդ երկրներում գումարները չթողնեն»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե դա կարող է որեւէ կերպ պայմանավորված լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած այցի հետ, Ջավադյանն ասաց, որ դա որեւէ կապ չունի իրականության հետ:
«Ինչո՞ւ, ասենք, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից փոխանցումներն ազատ գալիս են, Ռուսաստանից ու Ղազախստանից՝ չէ:

Ես փորձել եմ խոսել Ռուսաստանի իմ գործընկերոջ հետ, այդպիսի խոչընդոտ չկա: Դա որեւէ կապ չունի ոչ վարչապետի այցի հետ, ոչ էլ ՌԴ իրավիճակի հետ: Ես շատ կասկածում եմ, որ հնարավոր է՝ լինեն տեխնիկական խնդիրներ՝ կապված հենց իրենց ներքին շուկայի զարգացումների հետ, հնարավոր է՝ այդ տեխնիկական խնդիրների պատճառով փոխանցումները չգան: Որեւէ խոչընդոտ չկա, ես վստահեցնում եմ»,- ընդգծեց Արթուր Ջավադյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել