Ստորագրվել է ԳԴՀ-ի և ՀՀ-ի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր
19:42 - 08 ապրիլի, 2020

Ստորագրվել է ԳԴՀ-ի և ՀՀ-ի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ ներկայացնում ենք ստորև․

«Երեկ ստորագրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն սահմանում է 2018 թ.-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։

Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին։ Այս իրադարձությունը ցույց է տալիս, որ հայ-գերմանական համագործակցությունն անգամ նման դժվարին ժամանակներում շարունակում է ընդլայնվել և խորանալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել