0։45- Կանադայում կորոնավիրուսի բռնկման հետեւանքով մահացածների թիվը կարող է հասնել 22 000-ի։ Երկրի առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ուրվագծել են ընդհանուր առմամբ երկու ամենահավանական սցենար՝ ցույց տալով, որ կարող է զոհվել 11 000-22 000 մարդ: Դրական ախտորոշման ընդհանուր թիվը տատանվել է 934 000-ից մինչեւ 1.9 միլիոնի միջեւ: Ըստ պաշտոնյաների՝ ակնկալվում է, որ ապրիլի 16-ին կմահանա 500-700 մարդ: Առ այսօր մահացածների թիվը կազմում է 435 մարդ, իսկ գրանցված ընդհանուր դեպքերի թիվը՝ 18 447: |Reuters||news.am|
23։59- Վրաստանում լրագրողները ևս կորոնավիրուսի «ագրեսիվ թեստ» կհանձնեն: Այս մասին հայտարարել է հանրապետական հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոձեն:
Ըստ Գոփոձեի, նոր թեստավորման ալգորիթմի համաձայն, թեստերը հասանելի կլինեն բարձր ռիսկային խմբերի, այդ թվում՝ լրագրողների համար:
«Ե՛վ բուժաշխատողները, և՛ լրագրողները պատկանում են բարձր ռիսկային խմբին, կան նաև այլ խմբեր: Դա սպասարկման ոլորտն է և այլն»,- ասել է Լևան Գոփոձեն: |aliq.ge|
23։43- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը հոսպիտալացվել էր կորոնավիրուսով, տեղափոխվել է Սենթ Թոմաս հիվանդանոցի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից ընդհանուր բաժին:
Կիրակի 55-ամյա Ջոնսոնը հոսպիտալացվել էր Covid-19-ի «կայուն ախտանշաններով», իսկ երկուշաբթի, երբ նրա վիճակը վատացել էր, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: |bbc.com||news.am|
23։35- Բոտսվանայի նախագահ Մոքվեսթի Մասիսին, ինչպես նաեւ երկրի խորհրդարանականները կտեղավորվեն կարանտինում 14 օր ժամկետով եւ կթեստավորվեն նոր կորոնավիրուսի հայտնաբերման համար, քանի որ բուժքույրը, որը ստուգում էր օրենսդիրներին վիրուսով վարակման առնչությամբ, ինքը վարակվել է COVID-19-ով։ |Reuters||tert.am|
23։17- Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը Միացյալ Թագավորության հիվանդանոցներում հասել է 7978-ի: |CNN||tert.am|
21:16- ԱՄՆ Դետրոյթ (Միչիգան) քաղաքի հիվանդանոցն այնքան ծանրաբեռնված է Covid-19-ով վարակված հիվանդների ներհոսքով, որ նրանցից առնվազն 2-ը մահացել են շտապ օգնության սենյակի սպասասրահում մինչ օգնությունը կհասներ: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են հիվանդանոցի աշխատակիցները:
Ինչպես նշվում է, խոսքը Sinai-Grace Hospital բուժհաստատության մասին է, որի աշխատակիցներից հինգը զրուցել են հեռուստաալիքի հետ՝ հայտնելով, որ անձնակազմն ու բժշկական սարքավորումները չեն բավականացնում ճգնաժամի պահին հիվանդներին սպասարկելու համար: Բուժաշխատողների խոսքով՝ շտապ օգնության բաժանմունքում սպասող հիվանդներից մեծ մասի թեստի արդյունքները դրական են լինում, սակայն հետազոտության արդյունքները ստանալու համար մի քանի օր է պահանջվում: |tert.am|
21:07- ԱՄՆ Ֆեդերալ պահուստային ֆոնդը հրապարակել է 2․3 տրլիոն ԱՄՆ դոլար տնտեսական աջակցության ծրագիրը։ Կառավարությունը ձեռնարկել է լրացուցիչ միջոցառումներ, որոնք կլրացնեն մինչ այդ ընդունած աննախադեպ 2 տրիլիոն դոլարի օգնության փաթեթը։ Այս ֆինանսավորումը կօգնի ձեռնարկատերերին ու տնային տնտեսություններին, ինչպես նաև նահանգային իշխանություններին՝ կորոնավիրուսի պայմաններում իրականացնել կենսական կարևորության միջոցառումներ։ |www.federalreserve.gov|
20:35- Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 91 000-ը : Համաճարակի բռնկումից ի վեր ողջ աշխարհում Covid-19-ով վարակվել է 1 539 424 մարդ: Ներկա դրությամբ՝ ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 1,117,299, ապաքինվել է 345,833 մարդ: |worldometers|
20:25- Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով մուսուլմանական Ռամադան սուրբ ամսվա ընթացքում զանգվածային միջոցառումներ չեն կայանա: Այս մասին հաղորդում է RUPTLY լրատվական գործակալությունը: |shantnews.am|
19:30- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը շարունակում է բարելավվել, հայտնել է քաղաքական գործչի մամլո խոսնակը: Բորիս Ջոնսոնը երրորդ գիշերն է անցկացրել Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ջոնսոնը հոսպիտալացվել էր կիրակի՝ իր մոտ կորոնավիրուսի ախտորոշումից 10 օր անց: «Ջոնսոնը գիշերը լավ է անցկացրել և շարունակում է ապաքինվել: Նա լավ տրամադրություն ունի»,- ասել է խոսնակը: Վերջինս հավելել է, որ վարչապետը շարունակում է «ստանդարտ թթվածնային բուժում» ստանալ և շնորհակալ է բուժանձնակազմին իրենց հոգատարության համար: |CNN||tert.am|
19:12- Թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։ Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին։ Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ |ermenihaber.am|
19:00- Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկրաձգել մինչև մայիս՝ զսպելու համար նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը: «Ես համոզված եմ, որ 15 օրից մենք ստիպված կլինենք անել դա, մենք դեռ չենք հասել համավարակի ավարտին»,- ասել է Սանչեսը:
Հինգշաբթի նա դիմել է օրենսդիրներին՝ արտակարգ դրությունը մինչև ապրիլի վերջ երկարաձգելու հնարավորություն ստանալու համար: Վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում կորոնովիրուսից մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը, վարակվածներինը՝ 152 000-ը: |CNN||tert.am|
17։10- Կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրների ցանկում Թուրքիան աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում։ Վարակվածնների թվով Թուրքիան զիջում է միայն ԱՄՆ-ին, Անգլիային ու Իսպանիային։ Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ–ում գրանցվել է 17․668 նոր դեպք, Անգլիայում՝ 5․491, Իսպանիայում՝ 4․748, իսկ Թուրքիայում՝ 4․117 դեպք։
|ermenihaber.am|
16։48- Վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 6․6 միլիոն ամերիկացի կորցրել է իր աշխատանքը, իսկ վերջին 3 շաբաթվա ընթացքում, ինչ կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ տնտեսությունը կանգ է առել, ընդհանուր առմամբ 16 միլիոն մարդ գործազուրկ է դարձել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Աշխատանքային դեպարտամենը։ |theguardian.com|
16։33- Երևանում Գերմանիայի դեսպանությունը վերապլանավորելու է Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար նախատեսված բյուջեի մի մասը՝ այն ուղղելով կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ապրիլին կարող են ներկայացվել համապատասխան հայտեր (օր․՝ հիվանդանոցների կողմից դիմակների, ախտահանման միջոցների և դեղամիջոցների ձեռքբերման համար)։ [Երևանում Գերմանիայի դեսպանություն]
16։10- Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն դուրս է եկել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված ինքնամեկուսացումից և մասնակցել է նախարարների կաբինետի հետ հանդիպմանը։ Վարչապետը ինքնամեկուսացել էր կնոջ ՝ Սոֆի Տրյուդոյի մոտ կորոնավիրուսի ախտորոշումից հետո։ Վարչապետի ինքնամեկուսացման շրջանը տևել է մոտ մեկ ամիս: |tert.am|
15։38- Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել չենթարկվել ԱՄՆ-ի սպառնալիքներին և կատարել մյուս երկրների հանդեպ ստանձնած պարտավորությունները՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Իրանի նախագահը շեշտել է, որ երկրի առողջապահական ոլորտն անում է ամեն բան՝ համավարակի պայմաններում կարիքները հոգալու համար՝ հավելելով, որ Իրանը մոտ ապագայում կդառնա ինքնաբավ կորոնավիրուսի թեստերի առումով։ |civilnet.am|
15։26- Թուրքիայում անցած շաբաթ վարակի տարածման դրամատիկ աճի պատճառով մտահոգ ենք։ Վարակվածների 60%-ը Ստամբուլից են։ [ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Պ․ Քլյուգե] |ermenihaber.am|
15։19- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 9-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Վարակակիրների թիվն ավելացել է 1.634-ով
Ընդհանուր՝ 66.220
Մահացածների թիվն ավելացել է 117-ով
Ընդհանուր՝ 4.110
Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվն է՝ 3.918
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.497-ով
Ընդհանուր՝ 32.309
[Իրանում ՀՀ դեսպանություն]
14։31- Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Եվրամիությունը 15.6 միլիարդ եվրո փաթեթ է առանձնացրել: Արևելյան գործընկերության երկրներին հատկացվող գումարը կբաշխվի հետևյալ կերպ.
. Վրաստան — 183 միլիոն եվրո
. Հայաստան — 92 միլիոն եվրո
․ Ադրբեջան — 14 միլիոն եվրո
. Բելառուս — 60 միլիոն եվրո
. Մոլդովա — 87 միլիոն եվրո
. Ուկրաինա — 190 միլիոն եվրո։ | aliq.ge|
13։34- Ապրիլի 9-ին Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել: Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակված 214 մարդ կա, այստեղից 50 առողջացած և 3 մահացած: Կարանտինային գոտում է գտնվում 4559 մարդ, ստացիոնար հսկողության ներքո` 353: |aliq.ge|
13։33- Այսօր Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզը հանդես էր եկել խորհրդարանում՝ խնդրելով հավանություն տալ կորոնավիրուսի վարակով պայմանավորված սահամնափակումների ռեժիմի հետաձգման որոշմանը մինչև ապրլի 26-ը։ Միաժամանակ վարչապետն իր խոսքում նշել է, որ երկիրն արդեն հասել է հիվանդության կիզակետին, ու արդեն անկում է նկատվում, ինչին զուգահեռ կառավարությունը ևս կսկսի թուլացնել անցկացվող միջոցառումները։ Սանչեզը, սակայն, նաև զգուշացրեց, որ վերադարձը նորմալ կայքնին կլինի աստիճանական՝ համապատասխան առկա առողջապահական իրավիճակին։ |cnn.com|
11։31- Բելառուսի կառավարությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, քաղաքացիների համար սահմանել է ինքնամեկուսացման պահանջ: Ինքնամեկուսացում նախատեսված է այն քաղաքացիների ու օտարերկրացիների համար, որոնք վարակակիր են կամ վարակակրի կոնտակտավոր են: Բելառուսում կորոնավիրուսի 1000-ից ավելի հաստատված դեպք կա, մահացել է 13 մարդ: |armenpress.am|
11։17- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 519 հազար 195-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 88 հազարը: Ապաքինվել է ավելի քան 330 հազար մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը: |armenpress.am|
11։10- Ըստ The New York Times-ի տվյալների՝ ԱՄՆ-ում առկա է կորոնավիրուսի՝ քրեակատարողական հիմնարկների հետ փոխկապակցված առնվազն 1 324 հաստատված դեպք՝ ներառյալ 32 մավան ելքով դեպք։ Աղբյուրը նշում է, որ ամենաշատ ախտահարումներ գրանցվել են Չիկագոյի Cook County հաստատությունում: Չորեքշաբթի օրը Cook County-ի ղեկավարությունը հայտարարել է, որ գրանցվել է վարակի 238 դեպք բանտարկյալների շրջանակում, ինչպես նաև 115 դեպք՝ քրեակատարողականի անձնակազմի մոտ։ |nytimes.com|
10։49- Հաշվի առնելով կորոնավիրուսի բռնկման պատճառով հիվանդանոցներում անհատական պաշտպանիչ միջոցների անհրաժեշտությունը և սուր կարիքը՝ ԱՄՆ կառավարությունը երեկ հայտարարել է, որ այդ առարկաների արտահանումն արգելվում է։ |foxnews.com|
10։44- Երեկ՝ Սպիտակ տան պարբերական ճեպազրույցի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր՝ կառավարության ջանքերով երկիր է վերադարձել ավելի քան 50 000 ԱՄՆ քաղաքացի։ |foxnews.com|
10։42- Ռոբոտ բուժքույրերն ու բուժակները շուտով կսկսեն ծառայել Հնդկաստանի հիվանդանոցներում՝ պայքարելու համար ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի: Փորձարկումների փուլում գտնվող ռոբոտ-բուժքրոջ նպատակը վարակակիրների հետ իրական բուժքույրերի շփումը նվազեցնելն է: «Դոքաթ Աուրա» անվանումը կրող ռոբոտը կարող է դեղամիջոցներ տալ ու սննդամթերք մատուցել մեկուսացման մեջ պահվող հիվանդներին: Ռոբոտը ծառայելու է կորոնավիրուսի թեթեւ տեսակով տառապող հիվանդներին: |armenpress.am|
10։17- Թուրքիայում ապրիլի 8-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ևս 87 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 24․900 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․117 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 87 դեպք, ապաքինվել է ևս 264 մարդ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 38․226 հաստատված դեպք և մահվան 812 դեպք։ |ermenihaber.am|
09:20- Այ պահի դրությամբ 10 դեղամիջոց գտնվում է փորձակման փուլում, ու իմ աշխատակազմն իրականացնում է աննախադեպ քայլեր, որպեսզի բուժման նոր եղակնակներն ու միջոցները դառնան հասանելի առանց հապաղման։ Ես երեկ խոսել եմ բժիշկների, լաբորատոր գիտնականների, ընկերությունների հետ, ես խոսել եմ նրանց հետ այսօր, և նրանք հանդես են գալիս գաղափարներով, որոնք, ես կարծում եմ, հույս ունեմ, շուտով կդառնան շատ կարևոր։ [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ]
09:06- Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը հայտարարել է, որ կորոնավիրուսի վարակի տարածաման պատճառով երկրում մտցվում է արտակարգ դրություն։ Նշենք, որ մոտ 110 միլիոն բնակչություն ունեցող Եթովպիայում այս պահի դրությամբ պաշտոնապես գրանցվել է 55 վարակվելու և 2 մահվան դեպք։ |aljazeera.com|
comment.count (0)