civilnet.am: Կառավարության ապրիլի 9-ի նիստում քննարկվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կապալառու իսպանական «Կորսան կորվիամ» ընկերության ենթակապալառու տեղական ընկերություններին աջակցություն ցուցաբերելու հարցը: Վերջիններս հայտնվել են դժվարին իրավիճակում այն պատճառով, որ նրանց չի վճարել իսպանական ընկերությունը, որի հետ կառավարության վեճը քննվելու է արբիտրաժային դատարանում:
Հարցը զեկուցեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, որի խոսքով իսպանական ընկերությունը չի վճարել հայաստանյան կապալառուներին, և այդ ընկերությունները հայտնվել են ծանր իրավիճակում: «Այժմ կառավարությունն իր աջակցությունն է ցույց տալիս տեղական կապալառուներին, որպեսզի կարողանան վերականգնել իրենց վիճակը և այս տարի մասնակցեն մեր շինարարական աշխատանքներին»,- ասաց Պապիկայնը:
«Սա նույնպես հակաճգնաժամային որոշում է»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այդ ճգնաժամը ծագել էր կորոնավիրուսից առաջ:
«Ուզում եմ հիշեցնել, որ այս դրվագի հետ կապված հարուցված է քրեական գործ: Նախաքննությունն ընթանում է, և այս ընթացքում հարուցված ամենամասշտաբային քրեական գործերից է»,- ասաց վարաչպետը՝ դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Դատախազն առաջարկեց աջակցության մասին որոշման մեջ հաշվի առնել, թե արդյոք այդ ցանկում կան ընկերություններ, որոնց մասնակցությամբ են կատարվել չարաշահումները: Գլխավոր դատախազի դիտարկումը վարչապետն ընդունելի համարեց և առաջարկեց միչև որոշումը ստորագրելը ստուգել այդ հանգամանքը, որպեսզի աջակցությունը դառնա ավելի հասցեական:
Շարունակությունը՝ civilnet.am-ում
comment.count (0)