Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10.04․20 (թարմացվող)
00:55 - 11 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10.04․20 (թարմացվող)

0։12- Ապրիլի տասի առավոտյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսից հետո Վրաստանի մի քանի լրատվամիջոցներ «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը. ՀՀ ԱՆ» վերնագրով հոդվածներ հրապարակեցին: Ու թեև վրացական ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների բուն բովանդակությունը համապատասխանում է նախարարի խոսքին, սակայն շփոթմունք առաջացնող վերնագրի հետևանքով նշված հոդվածները լայն քննարկման առիթ դարձան սոցիալական ցանցերի վրացական տիրույթում՝ հիմնականում առաջացնելով խուճապային տրամադրություններ։ ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի պնդմամբ՝ Արսեն Թորոսյանի խոսքն աղավաղված է ներկայացվել։ |aliq.ge|


23։14- Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 10-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 1 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն: Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է ալյուր «Բաղրամյան» 25 կգ՝ 107 դրամ կամ 1,6%: [Արցախի տեղեկատվական շտաբ]


22։00- Հայտնում ենք, որ ս/թ․ ապրիլի 11-ից ՌԴ դեսպանությունում կգործեն հետևյալ թեժ գծի հեռախոսահամարները․
☎️+7 (966) 118-90-26
☎️+7 (964) 505-87-59
☎️+7 (964) 506-08-49
☎️+7 (968) 378 -78 - 33
☎️+7 (903) 130 - 56 - 37
WhatsApp/Viber [ՀՀ ԱԳՆ]


21:36- Արտաքին գործերի նախարարությունում ներկայումս գրանցված է 1870 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան:  Առաջին շրջանում անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք դադարեցնեն ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան։ Մեծ մասն արձագանքեց: Եվ մարտի 1-ից ի վեր ունենք Հայաստան վերադարձած 63 հազարից ավել քաղաքացի: Մենք ինքներս կազմակերպեցինք մեր քաղաքացիների վերադարձը Իտալիայից՝ օգնելով տոմսերի ձեռքբերման հարցում, ուղղորդելով գտնել վերադարձի լավագույն ճանապարհը, համագործակցելով տարբեր երկրների մեր գործընկերների հետ։ Այս առումով Վրաստանի հետ ունենք շատ լավ համագործակցություն։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան] |armenpress.am|

21:26- Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին կտրամադրի 20 հազար թեստ՝ կորոնավիրուսը ախտորոշելու համար։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տնօրեն Աննա Պոպովան։ 

«Ռուսաստանը մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության երկրներին կփոխանցի թեստ-համակարգեր կորոնավիրուսի ավելի քան 50 հազար հետազոտություն անցկացնելու համար:
Բացի այդ, Հայաստանին ապրիլի 10-ին 20 հազար ռեագենտ է փոխանցվելու հետազոտությունների համար»,- ասել է Պոպովան։ |armenpress.am|

21:07- ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, Շիրակի մարզպետարանին տրամադրել է 50 հատ բազմաֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, որոնք ծառայելու են «Գյումրու ինֆեկցիոն» հիվանդանոցին։
Շիրակի մարզի տարբեր համայնքներում վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն մարզպետարանին տրամադրել է 50 հատ հեղուկացիր։
«Գյումրու ինֆեկցիոն» հիվանդանոցին աջակցել է նաև Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը՝ տրամադրելով հիգիենայի և անկողնային պարագաներ, բարձեր, ու վերմակներ: [Շիրակի մարզպետարան]

20:55- Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188,732,000 դրամ։ [ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նածարար Զարուհի Բաթոյան]

20:17- Ներդրումային քաղաքականության խթանման միջոցառումները պետք է դիտարկել երկարաժամկետ արդյունք ապահովելու կտրվածքով։ Այդ ծրագրերը պետք է միտված լինեն ոչ միայն ներդրողին խրախուսելուն, այլև տնտեսական աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես մտածողության փոփոխությանը: Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը, ներկայացնելը, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել։ [Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել]

19:35- Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ 
Եվրոպական միությունը Հայաստանին տրամադրվելիք աջակցությունն ավելացրել է մինչև 92 մլն դոլար։ Գերմանիան Հայաստանին կտրամադրի 91 մլն դոլար ընդհանուր ծավալով դրամաշնորհներ և տեխնիկական օժանդակություն: Սրա արդյունքում կառավարությունը կկարողանա ընդլայնել թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական օժանդակության միջոցառումները։ [ՀՀ կառավարություն]

18:35- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 10.04.20թ. ժամը 17:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 886․996․095 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3382։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]

17։20-  Օրվա ընթացքում թեստավորված մյուս քաղաքացիների, այդ թվում՝ երկու ոստիկանների COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: [Արցախ տեղեկատվական շտաբ]

17։19- Oրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ  ախտորոշվել է կորոնավիրուս։Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ (1951 թ. ծ.), որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նշված քաղաքացու ընտանիքի անդամները վերջին 3 օրերին գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ քաղաքացու հետ սերտ շփում ունեցողների ու հավանական կոնտակտավորների շրջանակները ճշտվում են: Այս թեմայի հետ կապված նոր մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: [Արցախ տեղեկատվական շտաբ]

17։18- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանցից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։
 [Արցախի տեղեկատվական շտաբ]

17։11- Այսօրվանից մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառուների համար վճարումների գործընթացը՝ ծրագրի շահառու հանդիսացող հղի կանանց։ Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք online.ssa.am։
[Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

16։59- Ցերեկվա դրությամբ ծայրահեղ ծանր վարակակիրները թիվը 8 է, ծանր վիճակում գտնվողներինը՝ 40։
[Արսեն Թորոսյան]

16։53- Թուրքիայից Հայաստան եկած մարդիկ մեկուսացվել են,14-րդ օրը կթեստավորվեն, եթե դրանք լինեն բացասական, այդ մարդիկ կգնան իրենց գործերով։
[Արսեն Թորոսյան]

16։49- Վարակի առկայությունը ինքնին դեռ բավական չէ ասելու՝ այն տարածվում է տաք եղանակին, թե ոչ։ Տաք կլիմայական գոտիների երկրներում վիրուսի տարածումը ավելի դանդաղ է։ Իհարկե, բոլոր ռեսպիրատոր վիրուսների դեպքում էլ այդպես է, նրանք ամռանը չեն վերանում, բայց դրանց հիվանդացության թվերը կտրուկ անկում են ապրում։ Ինչքան էլ լավատեսական լինի այն հանգամանքը, որ ամռանը թվերը կնվազեն, բայց դա չի նշանակում , որ աշնանը կամ ձմռանը կրկին մեծ բռնկումներ չեն լինի։ Մենք պետք է պատրաստվենք թե՛ ամռանը, և թե՛ գալիք աշնանը և ձմռանը, որոնք շատ հնարավոր է, որ լինեն ծանր։
[Արսեն Թորոսյան]

16։46- Կորոնավիրուսով վարակված և մահացած որևէ քաղաքացի դիահերձման չի ենթարկվել։ Մենք զբաղվում ենք այդ հարցով։ Առնվազն մեկ դիահերձարան կունենանք, որտեղ կդիահերձվեն հենց նման պացիենտները։
[Արսեն Թորոսյան]

16։43- Մենք մշտական կապի մեջ ենք Արցախում մեր գործընկերների հետ  և այնտեղ նույնպես արվում են համապատասխան հակահամաճարակային քայլերը։ Մենք ամեն առումով աջակցում ենք Արցախին։
[Արսեն Թորոսյան]

16։41- Բոլոր մեկուսացված մարկանց թեստավորում են միայն մեկուսացման 14-րդ օրը, դրանից ավելի շուտ՝ իմաստ չունի։
[Արսեն Թորոսյան]

16։36- Թոքաբորբ ունեցողների ընդհանուր թիվը մի քանի ժամ առաջվա դրությամբ մոտ 180 է։
[Արսեն Թորոսյան]

16։32 Ոչ բոլոր հաստատությունների բոլոր հիվանդասենյակներն ունեն առանձին սանհանգույց, բայց բոլոր տեղերում ապահովվում են հակահամաճարակային կանոնները, երբ  չհաստատված և հաստատված դեպքով քաղաքացիները չպետք է օգտվեն ոչ միայն նույն սանհանգույցից, այլև նույն կենցաղային պայմաններից։
[Արսեն Թորոսյան]

16։28- Ես գիտեմ, որ պարետատունը և ԱԳՆ-ն զբաղվում են Ռուսաստանից հայերի վերադարձի խնդրով, և գիտենք, որ 2 ինքնաթիռ է ժամանել Ռուսաստանից։ Այդ ուղևորները տեղավորվել են հիմնականում հյուրանոցներում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում։ ԱԳՆ-ն համապատասխան գործողություններ է իրականացնում դրա համար։
[Արսեն Թորոսյան]

16։28-Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և  մենք ներքուստ բոլորս պետք է ընդունենք սա։ Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի,  չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին։
Երբ ասում եմ, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նկատի ունեմ առնվազն 1-2 տարի։
[Արսեն Թորոսյան]

16։26- Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և  մենք ներքուստ բոլորս պետք է ընդունենք սա։ Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի,  չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին։
Երբ ասում եմ, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նկատի ունեմ առնվազն 1-2 տարի։
[Արսեն Թորոսյան]

16։24- Մինչ օրս արվել է մոտավորապես 6500 թեստ։ Մենք արել ենք այնքան թեստ, որքան եղել է ցուցում․ մեր կողից մշակված և նաև միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներով։ Իհարկե, այդ չափանիշները որոշակիորեն փոխվել են։ Մեր նպատակն է թեստերի քանակը դարձնել օրական 1000 հատ։ Վիրուսների թեստավորումը բժշկական ամենաբարդ հետազոտություններից մեկն է և այն բավականին երկարատև գործընթաց է։ Մենք ունենք 6 ոչ մասնավոր  և  2 մասնավոր լաբորատորիա։
[Արսեն Թորոսյան]

16։21- Մեր առաջարկությունը  կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը։ Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։
[Արսեն Թորոսյան]

16։19- Կորոնավիուսի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողները պատշաճ վարձատրվում են՝ հիմանականում պետական բյուջեի միջոցներով։ Ֆինանսավորվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները։ 1700  և ավելի բուժաշխատող է ներգրավված այս գործում։
[Արսեն Թորոսյան]

16։17- Այո՛ , ճիշտ է, որ կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսի դեպքում չի պահանջվում բուժում կամ բուժումն արվում է տնային ռեժիմում։ Շատ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց մենք դեռ այդ ռեժիմին չենք անցել և, հետևաբար, տնային կամ թեթև բուժման համար դեղորայք չկա։ Ի՞նչ դեղի մասին է խոսքը, եթե բուժման կարիք չկա, կամ օրինակ բուժումը ենթադրում է սովորական ջերմիջեցնողներ, օրինակ՝ պարացետամոլի ընդունում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ չհասնենք այդպիսի ռեժիմի, բայց երբ որ կհասնենք դրան, մենք խորհուրդներ կտանք այն քաղաքցիներին, ովքեր կունենան թեթև վիճակ։ Այդ խորհուրդները ստանդարտ են․ հեղուկներ, ջերմիջեցնողներ, ուրիշների հետ չշփվել և այլն։

16։14- Այո՛ , ճիշտ է, որ կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսի դեպքում չի պահանջվում բուժում կամ բուժումն արվում է տնային ռեժիմում։ Շատ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց մենք դեռ այդ ռեժիմին չենք անցել և, հետևաբար, տնային կամ թեթև բուժման համար դեղորայք չկա։ Ի՞նչ դեղի մասին է խոսքը, եթե բուժման կարիք չկա, կամ օրինակ բուժումը ենթադրում է սովորական ջերմիջեցնողներ, օրինակ՝ պարացետամոլի ընդունում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ չհասնենք այդպիսի ռեժիմի, բայց երբ որ կհասնենք դրան, մենք խորհուրդներ կտանք այն քաղաքցիներին, ովքեր կունենան թեթև վիճակ։ Այդ խորհուրդները ստանդարտ են․ հեղուկներ, ջերմիջեցնողներ, ուրիշների հետ չշփվել և այլն։

16։11- Կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը շատ երկար է տևում և նույնիսկ այն դեպքում, երբ վարակվածը որևէ գանգատ չունի՝ վիրուսը նրա օրգանիզմում շատ երկար է ապրում։ Հետևաբար, հետևություններ անելու համար շատ վաղ է և մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը։
[Արսեն Թորոսյան]

16։09- Առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները, ինչպես նաև նոր սարքավորումներով և պաշտպանիչ միջոցներով: 
[Տիգրան Ավինյան]

16։07- Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատաված դեպքերի թիվը անկում է ապրել և դա արտակարգ դրության և վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի հետևանքն է, որը սակայն խնդիր ունի պահպանման։ Տեսնելով ցածր թվեր՝ մենք չպետք է «թուլանանանք»։  Ցածր թվել ունենալով, սակայն, մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական և այլ աղբյուրներից են։
[Արսեն Թորոսյան]

16։02-Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները:

Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին:  Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում կատարվել են ախտահանման աշխատանքներ:
[Արցախի տեղեկատվական շտաբ]

Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները:

Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին:  Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում կատարվել են ախտահանման աշխատանքներ:
[Արցախի տեղեկատվական շտաբ]

15։58- Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է, որովհետև եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա՝ 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից, իսկ սա նշանակում է, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից:
❌Մեր խնդիրն է՝ թեստավորել մարդկանց, հաստատված դեպքերը բուժել, մեկուսացնել շրջանակները, ապա առողջացած դուրս թողնել: Այս գործողությունները կարող ենք անել այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ ազգովի, երկրով մեկ ուժասպառ լինենք, այս գործողություններից որոշներն արանքից կհանենք՝ կթողնենք միայն թեստավորումն ու բուժումը, մեկուսացումը չենք անի: Այս համատեքստում է պետք նայել այս բոլոր սահմանափակող միջոցառումները, և ոչ թե նայել թվերին։ [ Արսեն Թորոսյան] |factor.am| 

15։54- Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։
Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ [ՀՀ ԱԳՆ]

14։54- Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ իր գործընկերներին։ ԵԱՏՄ–ում մենք պարտավոր ենք համախմբել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը։ Անընդունելի է ապրանքների և ծառայությունների շարժի սահմանափակումը ԵԱՏՄ ներսում, նույնիսկ` համավարակի պայմաններում։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բեռնափոխադրումների անխափան իրականացման համար։ [Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերասին] 
|armenpress.am|

14։10- Առավոտյան թեստավորված 9 քաղաքացիներից բացի՝ ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության։ Ասկերանի շրջանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացված են՝ պայմանավորված ՀՀ-ից բեռնափոխադրում իրականացրած անձի հետ ունեցած շփումներով: Վերջիններիս այս պահի դրությամբ առողջական խնդիրներ չունեն և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո:
Արցախ մուտք գործած բեռնատարի վարորդը կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի, սակայն ՀՀ-ում մեկուսացվել է՝ ճիշտ նույն նկատառումներով,ինչպես ինքնամեկուսացվել են Արցախի վերոնշյալ 14 քաղաքացիները: [Արցախ տեղեկատվական շտաբ]

13։14- Եվս մեկ հոգի մահացել է առավոտյան։ Այս պահի դրությամբ ունենք հաստատաված  12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել։ Մահացածը 81-ամյա քաղաքացի էր, ով ուներ այլ ծանր հիվանդություններ։  [Արսեն Թորոսյանը մասնակցում է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին]

11։05-«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

10։58- ‼️‼️ 10.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 937
Բուժվածներ - 149
Փաստացի բուժվողներ - 777
Բացասական թեստեր - 5160
Մահվան ելքեր - 11
24 Ժամում- 16 նոր դեպք, մեկ մահ

10։48-Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջերմություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ:

✅ 6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երեք քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:

✅ Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել: [Արցախ տեղեկատվական շտաբ]

10։36- Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի ։Ամերիկայում՝ Հայաստանի դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։ [ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյան]

9։32-Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները, որոնք թեև ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են: Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշներ կամ որևէ բողոք չունեն:Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: [Արցախ տեղեկատվական շտաբ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել