Ապրիլի 9-ին հանրապետության տարածքում վարակազերծվել են 490 հանրային վայրեր
12:46 - 10 ապրիլի, 2020

Ապրիլի 9-ին հանրապետության տարածքում վարակազերծվել են 490 հանրային վայրեր

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ ՀՀ ութ մարզում և Երևանում:

«Ապրիլի 9-ին փրկարարները վարակազերծել են 490 հանրային տարբեր նշանակության վայրեր, որոնցից 129-ը՝ առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և խանութներ:

Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Բերդի, Մարտունու, Վեդու համայնքապետարանների, սոցիալական ապահովման Գավառի տարածքային բաժնի, Երևանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Վաղարշապատի ծննդատան և պոլիկլինիկայի, 5 մարզային բժշկական կենտրոնների և 4 դեղատան, Մարտունու զինկոմիսարիատի, Գավառի և Նորատուս գյուղի 4 եկեղեցիների, ՎեդուևԱրտաշատի«Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի, Արարատի կապի սպասարկման 3 կետերի շենքերը:

Վարակազերծվել են Վանաձորի, Կապանի շուկաները, Գյումրու շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքը, Տաշիրի «Դուստր Մելանյա» ՍՊԸպանրիգործարանիտարածքը,  1 բնակելիշենք, 44 բանկոմատներ, 27 բանկայինև 6 վարկային կազմակերպություններ և 15 այլ հանրային նշանակության վայրեր:

Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ԱԻՆ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և փրկարար ծառայողների համազգեստը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել