ՀՀ ոստիկանությունը երկու նախագիծ է դրել հանրային քննարկման
19:43 - 10 ապրիլի, 2020

ՀՀ ոստիկանությունը երկու նախագիծ է դրել հանրային քննարկման

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի ապրիլի 10-ից մինչև ապրիլի 25-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի ապրիլի 10-ից մինչև ապրիլի 25-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում»- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանությունը երկու նախագծերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումների համար առաջարկում է դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-39 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել