ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
10:34 - 12 ապրիլի, 2020

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ի ժամը 08:25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
 
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
 
Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
 
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել