Սակրավորները վնասազերծել են Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում հայտնաբերված ականը
12:13 - 12 ապրիլի, 2020

Սակրավորները վնասազերծել են Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում հայտնաբերված ականը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 11-ին, ժամը 11:53-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ հայտնաբերվածը «ТМ-62П» հակատանկային ուսումնական ական է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։

ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում վնասազերծել են ականը պայթեցման եղանակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել