Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը. քաղաքացիները տեղափոխվում են օդանավակայան (տեսանյութ)
14:36 - 12 ապրիլի, 2020

Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը. քաղաքացիները տեղափոխվում են օդանավակայան (տեսանյութ)

 ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը, և քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:

«Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։

Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը երեկ տեղեկացրել էր, որ Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթը կկայանա ապրիլի 12-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել