ՌԴ-ում ՀՀ դեսպանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո»-ում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ
18:18 - 13 ապրիլի, 2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո»-ում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրվա չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Միևնույն ժամանակ քաղաքացիները դեսպանությանն են փոխանցել հնարավոր չվերթին սպասողների ցուցակը։ Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։

Նշենք, որ հետագայում դեպի Հայաստան հնարավոր թռիչքի պարագայում նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն։ Դեսպանությունն իր կողմից ցուցակը կփոխանցի թռիչքն իրականացնող ավիաընկերությանը։

Նշենք նաև, որ առաջիկա ժամանակահատվածում դեպի Երևան թռիչք չի նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կտեղեկացնենք քաղաքացիներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել