Ազգային ժողովն ավարտեց արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը

 |armenpress.am|
18:39 - 13 ապրիլի, 2020

Ազգային ժողովն ավարտեց արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ Կառավարության որոշման վերաբերյալ առաջարկների նախագիծ էր ներկայացրել միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը չընդունվեց` 14 կողմ, 77 դեմ և 15 ձեռնպահ ձայներով։

Խմբակցությունն առաջարկել էր արտակարգ դրության օրերին թույլատրել ավտոբուսների և մետրոպոլիտենի աշխատանքը, վերաբացել նաև շինանյութի, տնտեսական, սպորտային խանութները, արհեստագործական նշանակության կետերը։ Թույլատրել միջմարզային ուղևորափոխադրումները` գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Վերաբացել մեքենաների տեխնիկական սպասարկման կետերը, պրոթեզավորման կենտրոնները և այլն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել