Ապրիլի 6-ից 12-ը Երեւանում պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 23 մեքենա. Ոստիկանություն
19:30 - 13 ապրիլի, 2020

Ապրիլի 6-ից 12-ը Երեւանում պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 23 մեքենա. Ոստիկանություն

Ապրիլի 6-ից 12-ը մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխելով 23 մեքենա, որոնցից 9-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը։

Հայտնաբերվել է նաեւ թաղանթապատված դիմապակիով 22 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 56 մեքենա։ 39 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով` 20, առանց համարանիշերի՝ 2 տրանսպաորտային միջոց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել